Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Արմինե Ավագյան. Մեր երեխաներն անպիտան գործիքի պես օգտագործվեցին ու շպրտվեցին

Արմինե Ավագյան. Մեր երեխաներն անպիտան գործիքի պես օգտագործվեցին ու շպրտվեցին
28.11.2020 | 23:05

Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող ժամկետային զինծառայողների ծնողներին ընդունել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: Հանդիման արդյունքից ծնողները գոհ չեն: Նրանց խոսքով՝ Գևորգյանը հայտնել է, որ զինվորները ծառայությունը շարունակելու են նույն ընթացակարգով՝ որպես Արցախ զորակոչված զինծառայողներ: Խոսվել է նաև արձակուրդի մասին՝ մոտակա մի քանի օրը հարցը կկարգավորեն:

«Արձակուրդը չի բավարարում, անգամ հրաժարվում եմ արձակուրդից: Պահանջում եմ՝ ՀՀ քաղաքացի զինծառայողն Արցախից վերադարձվի: Երեխա չենք ծնել պատերազմից հետո սպառնացող վտանգի պատճառով կորցնելու համար: Մեր երեխաներն անպիտան գործիքի պես օգտագործվեցին ու «շպրտվեցին»», - լրագրողների հետ զրուցում ասաց զինծառայողի մայր Արմինե Ավագյանը՝ հայտնելով, որ ինքը պատրաստվում է լուսադեմին գնալ Արցախ:

Դիտվել է՝ 3597

Մեկնաբանություններ